Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Միզամուղը` արգելված միջոցների ցանկում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր կազմակերպվել էր սեմինար` «Բուժման նպատակով արգելված նյութերի օգտագործման վերաբերյալ» թեմայով:

 

Ողջունելով սեմինարի մասնակիցներին` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը մաղթեց արդյունավետ ու արգասաբեր աշխատանք: Նախաձեռնության հեղինակները շեշտեցին, որ նման թեմատիկ քննարկումն անհրաժեշտություն է, քանի որ բուժման նպատակով արգելված նյութերի օգտագործման խնդիրների վերաբերյալ թեմատիկ քննարկում վերջին անգամ կազմակերպվել է 12 տարի առաջ, և, բնականաբար, բազմաթիվ նոր հարցեր են ծագել, որոնք պետք է քննարկվեն:

Սեմինարը նպատակ ուներ ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին, բժիշկներին և ֆեդերացիաների ներկայացուցիչներին ծանոթացնել հաստատված արգելված նյութերի և մեթոդների ցուցակին:

Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդ ցուցակը Հայաստանը բավական արագ է ստանում` միջազգային կազմակերպության հետ արդյունավետ ու շարունակական համագործակցության շնորհիվ: Հետաքրքիր է, որ 2011 թ. հակադոպինգային նյութերի ցանկում ավելացել են բոլոր միզամուղ միջոցները, որոնք նպաստում են մարզիկների քաշի իջեցմանը: Բետապաշարիչների օգտագործումն արգելվում է ոչ միայն մրցումների, այլև մարզումների ժամանակահատվածում:

Ոլորտի մասնագետներն ընդգծեցին, որ ցանկացած մարզիկ անձամբ է պատասխանատվություն կրում իր օրգանիզմում արգելված նյութերի բացահայտման համար: Պետք է ուշադիր լինել դեղամիջոցների, սննդային հավելումների, անգամ` խմիչքների օգտագործման հարցում: Այսպիսի խորհուրդ են տալիս մասնագետները և փաստում, որ մեր մարզիկների օրգանիզմում արգելված նյութերի օգտագործման բացահայտման դեպքերը եզակի են:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ